Մարտի 15-ին համայնքապետի ընտրություններ են նշանակված

Մարտի 15-ին համայնքապետի ընտրություններ են նշանակված Արմավիրի, Լոռու, Շիրակի յոթ գյուղերում։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ պաշտոնական կայքը։

Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան Արմավիրի մարզի Շահումյան, Արագած, Արշալույս, Լոռու մարզի Չկալով եւ Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետավան եւ Տուֆաշեն համայնքներում:

Թեկնածուները  գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայցնեն փետրվարի 9-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում։ Թեկնածուների գրանցումը կկատարվի փետրվարի 14-19-ը։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 26-ին կշարունակվի մինչև մարտի 13-ը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 9-ի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2020 թվականի մարտի 15-ը, 2020 թվականի հունիսի 14-ը և 2020 թվականի հոկտեմբերի 18-ը:

Հիշեցնենք, որ մասնավորապես, Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի (Մանվել Գրիգորյանի եղբորորդին է-խմբ) լիազորությունները 2019-ը թվականի փետրվարի 28-ին դադարեցվել են ՀՀ Քննչական կոմիտեի կողմից, քանի որ վերջինս ներգրավված է այդ գործով որպես մեղադրյալ:

ԱՎԵԼԻՆ