Դոնալդ Թրամփը Դավոսում կմասնակցի Համաշխարհային տնտեսական 50-րդ հոբելյանական համաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում կմասնակցի Համաշխարհային տնտեսական 50-րդ հոբելյանական համաժողովին, որը կանցկացվի հունվարի 21-24-ը, հայտնել են համաժողովի կազմակերպիչները։

Թրամփն այս ամենամյա միջոցառմանը մասնակցել է 2018թ․ հունվարին, դառնալով երկու տասնամյակում առաջին ամերիկյան առաջնորդը, որը ներկա է եղել այդ համաժողովին։ Անցյալ տարի Թրամփը Դավոս չմեկնեց։ Այս անգամ նրա ուղեւորությունը կանցնի Սենատում իմփիչմենթի քննարկման ֆոնին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Կազմակերպիչների կողմից ներկայացված ցուցակի համաձայն, ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, ինչպես նաեւ նախագահի դուստր եւ նրա խորհրդական Իվանկա Թրամփը ու նրա ամուսին Ջարեդ Քուշները։

Համաժողովին ընդհանուր կմասնակցի մոտ 3000 մարդ։ Այս տարի համաժողովի թեման է՝ «Շահագրգիռ կողմերը համախմբված եւ կայուն խաղաղության համար»։

ԱՎԵԼԻՆ