Ճիշտ է արդյոք «զուգընկեր՝ առողջության համար» մոտեցումը

Վերջին ժամանակներս ինչ-որ տենդենց է և նորաձև դարձել: Եթե կինը միայնակ է, նրան անպայման «խորհուրդ» են տալիս ինչ-որ մեկին ունենալ առողջության համար: Նման խորհուրդ կարող են տալ և ընկերուհիները, և, ասենք, բժիշկ-գինեկոլոգը, և նույնիսկ պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր այդ կնոջ անձնական կյանքի ու նրա առողջության հետ որևէ կապ չունեն:

Ամենավտանգավորն այն է, որ սկսում են ուղղակիորեն վախեցնել՝ մոռանալով այն մասին, որ փոքր կոնքում կանգի պրոցես ու նորմալ արյան շրջանառություն ունենալու համար կարելի է հաճախել և մարզադահլիճ, և արագ քայլել, և յոգայով զբաղվել:

«Բարին կամեցողները» կանանց պարտադրում են կարդալ հետազոտություններ, որոնց արդյունքները պատմում են այն մասին, թե ինչ կպատահի նրանց հետ սեռական կյանքի բացակայության դեպքում: Միայն թե մի փոքր նրբություն են մոռացել. մարդիկ անհոգի մեխանիզմներ չեն, որոնք անհրաժեշտ պահի պետք է յուղել ու տեխզննության տանել:

Մարդկային սեքսուալությունն ունի ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական, էմոցիոնալ բաղկացուցիչ: Հենց դա է սիրելիի հետ մերձեցումը տարբերում վազքից, յոգայից, մերսումից ու այլ մեխանիկական գործողություններից: Ավելին, էմոցիոնալ բաղկացուցիչն ավելի կարևոր է, քան ֆիզիկականը: Տեխնիկական մասը կարելի է փոխարինել, իսկ ահա ձևացնել այն զգացումը, որը քնքուշ շփման ու սիրահարվածության զգացողություն է տալիս, դեռ ոչ ոք չի սովորել:

Կինը, ով իր կողքին հանդուրժում է ոչ սիրելի, ոչ ցանկալի ու տհաճ տղամարդուն, ոչ միայն որևէ կերպ չի ամրապնդում առողջությունը, այլև դրանով խիստ ռիսկի է դիմում:

Դրա համար բոլորին առաջարկում եմ, ով կանանց խորհուրդ է տալիս «տղամարդ՝ առողջության համար», ստվարաթղթե տան մեջ ապրել, կամ ինչ-որ թափառաշրջիկի  հետ ընկերանալ. Նույն բանն է:

Ի դեպ, տղամարդկանց հետ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Կարճ ասած՝ եկու սեռերի դեպքում էլ սխալ է «զուգընկեր՝ առողջության համար» մոտեցումը: Մարդիկ հաբեր չեն,  որ շաբաթական երկու անգամ ընդունես ուտելուց հետո ու նրանց վերաբերվես՝ որպես անշունչ առարկաների: Անհասկանալի կապերը միայն հոգեկան տառապանքներ ու մաշկավեներական դիսպանսեր գնալու ուղեգիր են տալիս:

ԱՎԵԼԻՆ