Ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել

Ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Նշեմ նաեւ, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:

Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»:

ԱՎԵԼԻՆ