Հայաստանի նախագահը եւ ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը

Շարունակելով նախորդ հանդիպումների, մասնավորապես, նախագահ Սարգսյանի՝ ԱՄԷ նախորդ աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների շուրջ քննարկումները՝ Հայաստանի նախագահը եւ ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Նախագահ Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ եւս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաեւ տեղում ծանոթանալու մեր երկրի մրցակցային հնարավորություններին։

ԱՎԵԼԻՆ