Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, դատարանի որոշմամբ, անջատվել է։

Գրիգորյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 17-ին մերժել է պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

ԱՎԵԼԻՆ