2019 թվականի 9 ամսվա արդյունքներով օտարեկրկյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելի է եղել, քան 2018-ին

2019 թվականի 9 ամսվա արդյունքներով օտարեկրկյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելի է եղել, քան 2018-ին: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա մի կողմից լավ է, բայց մյուս կողմից կա մեկ այլ ցուցանիշ, որ հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշն է, այսինքն թե, տարվա ընթացքում որքան են ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ: Այդ առումով կունենանք մոտ 16 տոկոս ցուցանիշ: Դա ներառում է  եւ պետության, եւ մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում ներդրումները: Կառավարությունը ծրագրային նպատակ սահմանել է ոչ պակաս, քան ՀՆԱ 25 տոկոսի չափով ցուցանիշ: 2019-ին կունենանք մոտավորապես այնպիսի ցուցանիշ, որը եղել է 2017-2018 թվականներին, սակայն արդեն 2020 թվականը կլինի ավելի լավ ներդրումային ցուցանիշով ամփոփված տարի»,-ասաց նախարարը:

Նա նաեւ նշեց, որ օտարեկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը 2018-ի համեմատ պակաս է եղել 60 մլն դոլարով:

«Եթե օտարերկրյա ներդրումային հոսքերը գալիս են այն միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնցում օտարեկրյա մասնակցությունը 10 եւ ավելի տոկոս է, ապա այդ հոսքը որակվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում: Հակառակ դեպքում՝ դա օտարերկրյա ներդրում է»:

ԱՎԵԼԻՆ