Միլանը նոր դարպասապահ ունի

Իտալական «Միլանը» պայմանագիր է կնքել «Բորնմութի» բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչի հետ, տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

Ասմիր Բեգովիչի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: Բեգովիչը «Միլան» է տեղափոխվել վարձակալությամբ:

Մրցաշրջանի առաջին հատվածում Բեգովիչը հանդես է եկել ադրբեջանական «Ղարաբաղում»:

32-ամյա Բեգովիչը «Բորնմութում» հանդես է գալիս 2017 թվականից:

ԱՎԵԼԻՆ