Ավստրալիայի անտառային հրդեհներից առաջացած վնասի չափը գնահատվել է 3,5 մլրդ դոլար

Ավստրալիայի խոշոր ֆինանսավարկային կազմակերպությունը՝ Westpac բանկը, անտառային հրդեհներից առաջացած վնասի չափը գնահատել է 3,5 մլրդ դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հունվարի 10-ի դրությամբ Ավստրալիայի ապահովագրական ընկերություններ ներկայացվել է 10,55 հազար հայց՝ ընդհանուր առմամբ շուրջ 939 մլն ավստրալիական դոլար (645,6 մլն ԱՄՆ դոլար) ապահովագրական արժեքով: Չապահովագրված կորուստները, որոնք պետական փոխհատուցում են պահանջում, գրեթե 2 անգամ գերազանցում են ապահովագրվածները: Այդպիսով, աղետից առաջացած վնասի չափը կազմում է մոտ 5 մլրդ ավստրալիական դոլար (3,54 մլրդ ԱՄՆ դոլար)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բանկի փորձագետների խոսքով՝ հրդեհները, որոնք տարածվել են մայրցամաքի ամենախիտ բնակեցված շրջաններում, չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության վրա, հազար գլուխ անասուն է սատկել, խաղողի այգիները հայտնվել են հրդեհների ակտիվ գոտիներում  եւ ոչնչացվել են:

Սակայն ըստ կանխատեսումների՝ ամենամեծ վնասը պետք է սպասել տուրիստական ոլորտում: «Համաշխարհային ԶԼՄ-ներում հրդեհների լայնորեն լուսաբանումը, Կանբերայում, Սիդնեյում եւ Մելբուրնում օդի աղտոտվածությունը զգալի ազդեցություն կունենան որպես հանգստավայր Ավստրալիայի իմիջի վրա եւ կնվազեցնեն տուրիստական հոսքը երկիր»,- նշում է Westpac-ը:

Ավստրալիայի արեւելյան եւ հարավարեւելյան ափերին մասշտաբային անտառային հրդեհներ են բռնկվել անցած տարվա հոկտեմբերի կեսերին: Կրակով են բռնվել Նոր Հարավային Ուելսի եւ Վիկտորիայի նահանգների տարածքները, հարավային ափերի որոշ տարածաշրջաններ: Հրդեհների հետեւանքով մայրցամաքում ոչնչացել Է ավելի քան 8,5 մլն հեկտար անտառ, շուրջ 3 հազար բնակելի տուն եւ ավելի քան 6 հազար վարչական եւ տնտեսական շինություն: Որոշ տվյալներով՝ կրակի ճիրաններում է հայտնվել ավելի քան 1 մլրդ կենդանի:

ԱՎԵԼԻՆ