Նոր օրենքը հնարավորություն կտա, որ մանկապարտեզները ծառայություն մատուցեն 0-6 տարեկան երեխաների համար. նախարար

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նոր փոփոխությունները թույլ է տալիս, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները ծառայություն մատուցեն 0-6 տարեկան երեխաների համար: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բայց մեր մանկապարտեզների մեծ մասը 3-6, որոշ դեպքերում նաեւ 2-6 տարեկանների համար է: Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ նոր օրենքը կկարգավորի նաեւ հարցը, թե ինչ ծառայություններ են մատուցվում մանկապարտեզներում, այդ թվում մասնավոր. «Մանկապարտեզներ կան, որոնք կարող էին լրացուցիչ երեք ծառայություն մատուցել՝ անգլերեն սովորեցնել, ռուսերեն սովորեցնել եւ այլն, բայց երեխան ավելի շատ խաղալու կարիք ունի, որ թե այն ինչ դպրոցում են անցնում, անցնեն դպրոցում: Լինում են դեպքեր, երբ երեխան գնում է առաջին դասարան, բայց արդեն գիտի երկրորդ դասարանի ծրագիրը եւ նրան հետաքրքիր չէ դպրոցում:

Պետք է իրականացնել երեխայի տարիքին համապատասխան ծրագրեր: Շատ հաճախ մեր ծնողները կարծում են, որ որքան շատ խմբակներ տանեն իրենց երեխաներին, այնքան շուտ կզարգանան: Իրականում դա այդպես չէ: Դա իրականում խնդիրներ է ստեղծում երեխայի համար դպրոցում:

Եթե ծնողը գումար է վճարում մանկապարտեզի համար, թեկուզ սիմվոլիկ, դա ծնողին ավելի պահանջատեր է դարձնում: Համաֆինանսավորումը դրական ազդեցություն է ունենում կրթական ծառայությունների վրա:

ԱՎԵԼԻՆ