Ամերիկյան քննադատներն անվանել են 2019-ի լավագույն ֆիլմերը

Ամերիկյան Broadcast Film Critics ասոցիացիան հանձնել է Critics’ Choice Awards 2020 մրցանակները։ Դրանում ներառված է 300 քննադատ, որոնք ներկայացնում են հեռուստատեսությունը, ռադիոն եւ օնլայն պարբերականները։

«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը, հայտնում է РБК-ն։

Картинки по запросу getty images tarantino

«Մարդ միֆ, մարդ լեգենդ։ Շնորհավորում ենք Քվենտին Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենի համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթանակի առիթով»,- ասված է մրցանակաբաշխության Twitter-ի էջում։ Տարանտինոն մրցանակի է արժանացել նաեւ լավագույն սցենարի համար։ Բացի այդ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը մրցանակ է ստացել բեմադրող-նկարչի լավագույն աշխատանքի եւ երկրորդ պլանի լավագույն դերասանական աշխատանքի համար (Բրեդ Փիթ)։

«Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է Խոակին ֆենիքսը, որը խաղացել է «Ջոկեր» ֆիլմում։ Կինոքննադատների վարկածով՝ լավագույն դերասանուհի է դարձել Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում հոլիվուդյան աստղ Ջուդի Գարլենդի կերպարը մարմնավորելու համար։

Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչել հարավկորեական «Մակաբույծները», լավագույն կատակերգություն՝ «Իմ անունը Դոլեմայտ է», լավագույն սարսափ՝ «Մենք» ֆիլմը։

ԱՎԵԼԻՆ