Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն Արցախի ինքնորոշումն է: Այս մասին նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

Նա, մասնավորապես, նշել է. ««Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաեւ Սումգայիթում, Կիրովաբադում եւ ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածներն ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում եւ ադրբեջանական սուվերենության շրջանակներում։

Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանի Հանրապետությունն այդ անվտանգության երաշխավորն է»։

ԱՎԵԼԻՆ