Խորվաթիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ընթացակարգերը. ԱԳՆ խոսնակ

2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի եւ ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նաեւ հավելել է. «Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որ տեղեկացրել է: Շվեդիան, Սլովենիան, Բելգիան եւ Ֆրանսիան եւս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռեւս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը»:

 

ԱՎԵԼԻՆ