Վրաց և ուկրաինացի մարզիկները զանգվածային ծեծկռտուքի հեղինակ են դարձել Ստամբուլում.տեսանյութ

Վրաց և ուկրաինացի մարզիկները զանգվածային ծեծկռտուքի հեղինակ են դարձել ազատ ըմբշամարդի մրցարշավում Ստամբուլում: Հաղորդում է Rusvesna.su-ն:

Իսկզբանե ծեծկռտուքը սկսվեց ուկրաինացի Մագոմեդ Զաքարիևի և նրա վրացի մրցակից Զուրաբ Էրբոցոնաշվիլիի միջև, այնուհետև նրանց են միացել մյուս մարզիկները և մարզիչները:

Միջադեպը տեղի է ունեցել հայտնի թուրք մարզիկ Յաշար Դողայի անվան մրցարշավին:
79 կիլոգրամ քաշային մարզիկներից առաջատարը վրացին էր: Ինչ-որ պահի ուկրաինացի մարզիկը հարվածեց վրացու դեմքին, վերջինս պատասխան հարված հասցրեց:

Այն բանից հետո, երբ կրքերը հանդարտվեցին, մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին, որ վրաց և ուկրաինացի մարզիկները որակազրկված են: Նրանց նկատմամբ նաև սանկցիաներ կկիրառվեն Հունա-հռոմեական ոճի և ազատ ըմբշամարտի միմիջազգային ֆեդերացիայի կողմից:

 

ԱՎԵԼԻՆ