Մենք տենց հայտարարություն չէինք անի, եթե որեւէ վտանգ չլիներ.Տաթևիկ Ռևազյան

Որպես քաղավիացիայի կոմիտե մենք պարտավոր ենք հայտարարել որեւէ ռիսկ, որ կարող է առաջանալ չվերթի ընթացքում: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը` անդրադառնալով դեպի Իրան չվերթի հետաձգմանը:

«Բայց ի վերջո ավիաընկերությունը, թռիչքային  անվտանգության պատասխանատուն ինքն է որոշում կայացնելու` ինքը մեր ռեկոմենդացիներին լսելու է, թե` ոչ: Մենք տենց հայտարարություն չէինք անի, եթե որեւէ վտանգ չլիներ: Այսինքն մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ շատ սերտորեն եւ այդ ռեկոմենդացիները գալիս են միջազգային կառույցներից, որ հիմա չարժի Պարսկաստանի օդային տարածքով թռնեն եւ պետքա զգույշ լինել»,-ասաց նա:

Ռեւազյանը նշեց, որ Իրանում կործանված ինքնաթիռի հետ կապված այս պահին քննություն  է ընթանում եւ դրա համար մենք պարտավոր ենք զեկուցել, որ վտանգ կա, մինչեւ քննության արդյունքները չլինեն:

ԱՎԵԼԻՆ