Հայաստանից դեպի Իտալիա վաղվա չվերթը հնարավոր է հետաձգվի

Հայաստանից դեպի Իտալիա վաղվա չվերթը հնարավոր է հետաձգվի: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:

«Մեր բախտն ա էլի, կարգավարները որոշել են Իտալիայում գործադուլ անեն, այսինքն իրենց նավիգացիան, եւ դա ազդելու է Ryanair-ի վրա, դա Ryanair-ի մեղքը չի,  մեր հետ էլ որեւէ կապ չունի, կարգավարները որոշել են գործադուլ անեն եւ ասյօր ավելի պարզ կլինի` ինչ է դա նշանակում Հայաստանի համար: Ես կապ հաստատել եմ Ryanair-ի ղեկավարության հետ, սկզբից Հայաստանը դրել էին քենսըլըշնի ցուցակի մեջ, բայց հիմա հանել են, բայց սպասվում են ուշացումներ գործադուլի պատճառով»,-ասաց նա:

Նա հորդորեց  հետեւել քաղավիացիայի կայքին եւ իրենք կտեղեկացնեն փոփոխությունների մասին:

ԱՎԵԼԻՆ