Հուսով ենք`  շատ մեծ հոսք կգա Հայաստան.Ռեւազյան

Նոր ուղղությունների համար որոշել ենք օդի տուրքը հանենք: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:

«Դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել: Եթե մենք մինչ այսօր ունեցել ենք դեպի Եվրոպա 6 -7 ուղղություն, էս փոփոխությունից հետո մենք ունենալու ենք 16-17: Այսինքն  շատ լուրջ ազդեցություն է ունեցել այս ամեն ինչը եւ շատ լուրջ հոսքեր ենք մենք սպասում 2020 թվի ընթացքում: Երեւի նկատել եք, ինչքան էն Հայաստանի մասին էս վերջերս գրել Հայաստանի մամուլում, որովհետեւ շատ հաճախ, երբ նոր ուղղություններ են բացվում, նոր ավիաընկերություններ են մուտք գործում ու շատ է գովազդ լինում երկրի հետ կապված ավիաուղիների միջոցով, արդեն միջազգային մամուլն  էլ սկսում է նկատել եւ գրել»,-ասաց նա:

Նրա խոսքով` շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան այցելեն Եվրոպա ուղիղ չվերթներով, հարմար ժամերով եւ էժան գներով եւ դա մեծ փոփոխություն կարողէ բերի, նաեւ կարող է ազդել տուրիզմի զարգացման վրա:

«Հուսով ենք`  շատ մեծ հոսք կգա Հայաստան, դա կստեղծի մեծ թվով աշխատատեղեր եւ տնտեսությունը այս ամեն ինչից կզարգանա»,- նշեց նա:

ԱՎԵԼԻՆ