Ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում՝հունվարի 12-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես տեղեկացում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը սպասվում է ձյուն, 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +4+6։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +3+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,

Լոռիում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +4+7,

Տավուշում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,

Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,

Արմավիրում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+7,

Արցախում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6 (հովիտներում գիշերը՝ 0+3,  ցերեկը՝+6+10)։

 

ԱՎԵԼԻՆ