Իրեն Lazarus անվանող հաքերների խումբը նոր վնասաբեր ԾԱ է մշակել, որի նպատակն է կրիպտոարժույթ գողանալ անուշադիր օգտատերերից

Իրեն Lazarus անվանող հաքերների խումբը նոր վնասաբեր ԾԱ է մշակել, որի նպատակն է կրիպտոարժույթ գողանալ անուշադիր օգտատերերից։

Վիրուսակիր ծրագիրը թափանցում է բոլորին հայտնի Telegram մեսենջերով, իսկ համակարգչում հայտնվում է ֆեյք կայքերով, որոնք ստեղծում են հաքերները, գրում է Planet Today-ը։

Օգտատերերի դեմ նոր գրոհների մասին տեղեկացրել են Kaspersky ընկերության ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրել են խնդիրն ու փորձել փրկել մեսենջերն օգտագործողներին։ Ինչպես հավաստիացնում են վիրուսի դեմ պայքարողները, հաքերական խումբը ինտերնետում ստեղծել է մի շարք ֆեյք ընկերություններ, որոնք իբր աշխատում են կրիպտոարժույթով, ինչը թույլ է տվել «ջոկել» անհրաժեշտ օգտատերերին։

Այս անգամ վնասաբեր ԾԱ-ն բեռնվել է Telegram-ի միջոցով եւ բավական գրագետ է արվել։ Ինչպես ասում են Kaspersky ընկերությունում, վիրուսը համարյա հետքեր չի թողնում կոշտ սկավառակին, իսկ համակարգչում հայտնվում է միայն շատ աննկատ ֆայլիկ, որը տեղ է գտնում Telegram մեսենջերի փաթեթում։

Տեղեկացվում է, որ արդեն հաքերների զոհ են դարձել Ռուսաստանի, Չինաստանի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիներ։ Իհարկե, Kaspersky ընկերությունում նաեւ նշում են, որ այժմ գրոհները դադարել են։ Դա բնավ չի նշանակում, թե խարդախների գործունեությունն ավարտվել է, եւ ապագայում, հնարավոր է, օգտատերերը ստիպված կլինեն բախվել հերթական անախորժություններին։

ԱՎԵԼԻՆ