Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի օպերատիվ շտաբը լուսանկարներ է հրապարակել վթարի վայրից

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի օպերատիվ շտաբը, որը ստեղծվել է  Իրանում ՈւՄԱ ինքնաթիռի կործանման հետաքննության համար, ներկայացրել է լուսանկարներ վթարի վայրից, տեղեկացնում է 112.ua-ն։

Լուսանկարները հրապարակվել են նախագահի գրասենյակի Facebook-ի էջում։

«Մեր մասնագետներին Իրանում տրամադրվել են բոլոր տեսա- եւ լուսանկարներն ու այլ նյութեր պրոցեսների վերլուծության համար, որոնք տեղի են ունեցել եւ ընթանում են Թեհրանում։ Հավաքված տեղեկության հիման վրա, շնորհիվ մեր փորձագիտական խմբի աշխատանքի, մենք բավականաչափ տվյալներ ունենք, որպեսզի հասկանանք, որ հետաքննությունն ընթանում է օբյեկտիվ եւ սեղմ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաեւ, որ աշխատանքի քաղաքական մասն ավարտված է, եւ մասնագետները շարունակում են աշխատել, որպեսզի իրականացնեն բոլոր անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերը։

ԱՎԵԼԻՆ