Աբխազիան չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքները

Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը և որոշել կրկնակի ընտրություններ անցկացնել։

Այս մասին հայտնում էРИА Новости-ն։

Դատական կոլեգիան բավարարել է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի վերաքննիչ բողոքը, որով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ճանաչվել էին օրինական:

«2020 թվականի հունվարի 10-ի վճռաբեկ դատարաանի որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան և նրա կողմնակիցները համաձայն չեն դատարանի որոշման հետ եւ պատրաստվում են բողոքարկել այն։

Աղբյուրը՝ yerevan.today

ԱՎԵԼԻՆ