ԿԳՍՄ նախարարն ու փոխնախարարը ծրարով նամակներ բաժանեցին բնակիչներին. իրազեկման ակցիա Երեւանում

ՀՀ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Նարինե Թուխիկյանը այսօր` հունվարի 11-ին, պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավ իրականացրեցին Երեւանում:

«Մեր նախարարության  գաղափարներից մեկն է իրազեկել մեր քաղաքացիներին հուշարձանների հետ կապված իրենց իրավունքների եւ պարտականնությունների մասին եւ այսօր խորհրդանշական քայլ ենք անում: Ծրարի մեջ դրված նամակով մենք իրազեկում ենք քաղաքացիներին, որ իրենք ապրում են հուշարձան շենքում եւ իրազեկում ենք, թե ինչ իրավունքներ ու պարտականնություններ ունեն այդ շենքի հետ կապված: Շատ հաճախ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները պարզապես տեղյակ չեն լինում, թե այդ հուշարձանի հետ իրենք ինչպես պետք է վարվեն եւ շնարարության, ձեւափոխումների ժամանակ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, որոնք շատ հաճախ հանգեցնում են նաեւ էդ հուշարձանների աղճատմանը: Հիմա մենք կթակենք դռները եւ կիրարզեկենք մեր քաղաքացիներին` որտեղ են իրենք ապրում: Մենք նաեւ կոչ ենք անում կամավորներին միանալ էս ծրագրին, քանի որ յհազարավոր տներ պետք է գնան այս ծրարները եւ կարծում ենք, որ սա էականորեն կփոխի իրավիճակը հուշարձան շենքերի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն էլ հավելեց, որ իրենք համայնքներից են սկսել եւ այս արշավն իրականացրել են 3 մարզերում` Սյունիքում, Արարատում եւ Վայոց Ձորում:

«Հիմա մենք նաեւ օրենսդրական փոփոխությունների վրա ենք աշխատում եւ հակված ենք, որ իրազեկումից հետո պատժամիջոցները հարակից օրենքներում ավելի խստացվեն: Այնպես որ նաեւ ձեր եւ քաղհասարակության օգնությունը այս հարցում շատ անհրաժեշտ կլինի, պիտի պահպանենք, ուրիշ տարբերակ չունենք,  մեր պատմությունն է»,-ասաց նա:

ԱՎԵԼԻՆ