Ի՞նչ է տեղի ունեցել «Դալմա Գարդեն մոլի» շենքում․ պարզաբանում է ԱԻ նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկրաշարժ տեղի չի ունեցել, հանրապետության տարածքում այդպիսի բան չի եղել։ Այդ լուրը սուտ է։ Ցնցումը «Դալմա Գարդեն մոլի» շենքի հետ է կապված, գրում է Factor.am-ը։

Մարդկանց տարհանել են, որպեսզի ապահով լինի և ստուգումներ են անում՝ տեսնելու՝ ինչն է պատճառը։ Այս մասին այսօր՝ Factor.am-ի հետ ուղիղ հեռախոսակապի ընթացքում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Դալմա մոլից տեղեկություն է ստացվել, որ ցուցափեղկերում դրված ապրանքների ցնցումներ են նկատվում։ Մեր սեյսմիկ կայանները ճշտել են, որ երկրաշարժ չկա, այդպիսի բան չի կարող լինել։ Դրանից հետո մոլից ասել են, որ շարժումը շարունակվում է, մեր աշխատակիցները գնացել են։ Հիմա փորձում են պարզել՝ ինչից կարող է շարժը լինել։

Այն շենքի միայն մի հատվածում է, այլ ոչ ամբողջ համալիրում։ Այժմ ուսումնասիրում են, որ տեսնեն՝ որտեղից է։ Կարող է՝ ինչ-որ տեղ մի սարքավորում կա, ինչ-որ երևույթ կա, որից տեղյակ չեն։ Մեր սեյսմիկ կայաններից նաև սարքավորումներ են տարել, որ տեսնեն ինչ է կատարվում»,- ասաց Ցոլակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՎԵԼԻՆ