ԱՄՆ-ն հայտարարել է իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության մասին. Իրանը խոստացել է վրեժ լուծել

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտը՝ ուղղված գեներալ Սուլեյմանիի (սպանությանը) եւ «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քաիդայի» ու մյուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժի գեներալին սպանած ակտը չափազանց վտանգավոր է եւ հիմար թեժացման կհանգեցնի»,- գրել է Զարիֆը։ Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի զորահրամանատարի սպանության հետեւանքների համար։

ԱՎԵԼԻՆ