Ինչպես պատրաստել բրինձը որպեսզի քիչ մկնդեղ մնա

Բրնձի բաղադրության մեջ կան ոչ միայն օգտակար սննդանյութեր, այլ նաեւ ոչ օրգանական մկնդեղ, որը կարող է բացասաբար ազդել մարդու օրգանիզմի վրա: Մկնդեղը հայտնվում է բրնձի մեջ աղտոտված գրունտային ջրի միջոցով: Համարվում է, որ սննդամթերքներում մկնդեղը կարող է նպաստել մարդու մոտ քաղցկեղի, դիաբետի եւ սրտային հիվանդությունների զարգացմանը:

Ինչպե՞ս պատրաստել բրինձը, որպեսզի դրա մեջ որքան հնարավոր է քիչ մկնդեղ մնա: Այդ հարցին պատասխանել է պրոֆեսոր Էնդի Մեհարգը Քվինսի համալսարանից, հաղորդում է Focus.de-ն:

Պրոֆեսորը վերլուծել է բրնձի օգտագործման 3 միջոց.

Առաջին միջոց

Նախ փորձագետը պատրաստել է բրնձի մի մասը ջրի երկու մասերով. մարդկանց մեծ մասը հենց նման կերպ է բրինձ պատրաստում: Պատրաստի ուտեստի վերլուծությունը ցույց է տվել, որ մկնդեղի պարունակությունը կազմել է 84 տոկոս:

Երկրորդ միջոց

Պրոֆեսորը պատրաստել է բրնձի մի մասը ջրի 5 մասերով: Նման պատրաստման դեպքում մկնդեղի պարունակությունը կրճատվել է 2 անգամ:

Երրորդ միջոց

Պրոֆեսորը բրինձը թրջել է գիշերը, ապա առավոտյան լվացել է այն, որից հետո եփել է ջրի 5 մասերով: Պատրաստի ուտեստում մկնդեղի պարունակությունը նվազել է 82 տոկոսով:

Ի հավելումն պրոֆեսոր Էնդի Մեհարգը խորհուրդ է տվել օգտագործել բասմատի բրինձ: Նրա խոսքով՝ այդ տեսակի բրնձի մեջ քիչ  քանակությամբ մկնդեղ է պարունակվում:

ԱՎԵԼԻՆ