Ծրագրվում է «Անուշ» օպերան ցուցադրել ամերիկյան հանդիսատեսին

Այս տարին շատ հետաքրքիր էր, եւ մենք շարունակում ենք աշխատել։ Մենք ունեցել ենք պրեմիերաներ եւ համերգային ելույթներ։ Այս մասին Երեւանում արդյունքների ամփոփիչ համաժողովում դեկտեմբերի 24-ին ասաց Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։

Նա նշեց, որ հաջորդ սեզոնի համար պատրաստվում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի պրեմիերան, բալետմայստերներն են Վիլեն Գալստյանը եւ Ռուբեն Մուրադյանը։

Օրբելյանը նաեւ տեղեկացրեց, որ վերջերս հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել «Անուշ» օպերան ԱՄՆ-ում ցուցադրելու հարցը։ Գեղարվեստական ղեկավարի հավաստիացմամբ՝ կառավարության ղեկավարն ասել է, որ դա հիանալի գաղափար է։ «Հիմա մենք պետք է աշխատենք կառավարության հետ, ամերիկացիների հետ։ Մենք պետք է կազմակերպենք մասշտաբային ներկայացում, քանի որ Երեւանի օպերային թատրոնի «Անուշը» դեռեւս երբեք չի բեմադրվել ԱՄՆ-ում։ Ես մեծ հույսեր ունեմ, եւ ես հավատում եմ, որ մեզ կհաջողվի իրականացնել այս մտահղացումը»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը։

 

ԱՎԵԼԻՆ