Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ)

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է:

Խորհրդարանը քննարկում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ: Այն վերաբերում է Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչների կողմից տեղական հանրաքվե նախաձեռնելուն:

Նախագծում նշվում է, որ համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ»:

ԱՎԵԼԻՆ