2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա

Այսօր «Թափառող կենդանիների վնասազերծում» ՀՈԱԿ-ի հաշվին 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մեկ տարի առաջ քաղաքապետ Մարությանը հռչակեց թափառող կենդանիների հետ համակեցության հիմնական բանաձեւը՝ թափառող կենդանիները չպետք է ոչնչացվեն, միեւնույն ժամանակ, նրանք չպետք է վտանգավոր լինեն մարդկանց համար։

Այսօր արդեն, Թափառող կենդանիների վնասազերծում ՀՈԱԿ-ի հաշվին 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա, ըստ որոշ հաշվարկնեի՝ քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70%-ը»,-նշել է նա։

 

ԱՎԵԼԻՆ