Ավտովթար Արարատի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 08։10-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սամսոն Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տիգրանաշենի ոլորաններում (Քյարքի) դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշի սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ մոտ 20 մետր հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վեդու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Օպերատիվ են գործել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Տեղում հետաքննչական աշխատանքներ են կատարվել, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ԱՎԵԼԻՆ