Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը շաբաթ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել նրան առաջադրված կոռուպցիայի մեղադրանքներով

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը շաբաթ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել նրան առաջադրված կոռուպցիայի մեղադրանքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ալ Բաշիրի նկատմամբ առաջին դատավճիռը կայացվել էր Խարտումում դատական հատուկ նիստում, որի հեռարձակումը կատարել է Al Hadath հեռուստաալիքը:

Նախկին նախագահի բանտարկության ժամկետը 10 տարուց կրճատվել էր մինչեւ 2 տարվա՝ կապված նրա տարիքի հետ: Դատավճռի հրապարակման վերջում դատավորն ասել էր, որ կապված Օմար ալ Բաշիրի 70 տարեկանը լրանալու հետ բանտարկության ժամկետը կրճատվել է 10 տարուց մինչեւ 2 տարվա: Սուդանի տապալված նախագահը 75 տարեկան է:

Նախկին նախագահի բոլոր ֆինանսական միջոցները ենթակա են առգրավման:

ԱՎԵԼԻՆ