1945-ին Հիրոսիմայում ռմբակոծությունից կանգուն մնացած 2 շենքեր կքանդվեն

Երկու շենք Հիրոսիմայում, որոնք կանգուն էին մնացել 1945 թվականին ԱՄՆ ռմբակոծությունից հետո, կքանդվեն, տեղեկացնում է Kyodo-ն։

Նշվում է, որ նման որոշում կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով. չնայած տեղի բնակիչների՝ շենքերը պահպանելու կոչերին, դրանք կքանդվենք,քանի որ երկրաշարժի դեպքում դրանց քանդվելու վտանգ կա։

Հիրոսիմայի պրեֆեկտուրան դեկտեմբերի 4-ին տեղեկացրել է, որ նախատեսում է շենքերը քանդել մինչեւ 2022 թվականը։

Երկու շենքն ել կառուցվել են 1913 թվականին եւ գտնվում են ռմբակոծության էպիկենտրոնից 2.7 կիլոմետր հեռու։ Դրանցում ռազմական հանդերձանքի եւ կոշիկի արտադրության ձեռնարկություն է աշխատում։

ԱՎԵԼԻՆ