Ոստիկանները հայտնաբերվել են «Բերդի կռիս» մականվամբ բնակարանագողին

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի պատուհանի վրա ոտնահետքեր կան և բնակիչներով տունը շրջափակել են, քանի որ ունեն կասկածներ, որ ներսում գող կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քաղաքացիները տան գրեթե բոլոր կասկածելի հատվածներում, որտեղից որ հնարավոր է՝ գողը դիմեր փախուստի, հսկողություն են իրականացրել, ապա մտնելով տուն, այնտեղ ամեն ինչ հայտնաբերել են տակնուվրա արած, իսկ ներսում բռնել են գողին: Պարզվել է, որ նշված տան բնակիչ, 50-ամյա Գևորգ Գևորգյանը այդ պահին տան անդամների հետ բացակայելիս են եղել տանից, իսկ գողը, օգտվելով այդ առիթից, փորձել է թալանել տունը: Ըստ տեղեկությունների, բնակարանագողը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 46-ամյա Իսահակ Ազարյանն է, ով նախկինում 6 անգամ եղել է դատապարտված, իսկ բանտում նրան ավելի շատ ճանաչում են «Բերդի կռիս» մականվամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ի. Ազարյանն ասում էր, որ ինքը գողություն անելու նպատակով չի մտել տուն, պարզապես հոգնած էր, մտել էր տուն՝ քնելու նպատակով:

ԱՎԵԼԻՆ