Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 61-ամյա տղամարդը կեսգիշերն անց մահացել է

Դեկտեմբերի 13–ին Երևանի Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 61-ամյա տղամարդը կեսգիշերն անց մահացել է: Այս մասին  տեղեկացրել է Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ տղամարդու ստացած այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:

Դեկտեմբերի 13–ին, ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, որը մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Նորք վարչական շրջանում։

ԱՎԵԼԻՆ