2020 թվականի հունվար 1-ից նախարարության ենթակայության տակ սոցիալական բնակարաններում ապրող միայնակ ապրող 63 տարեցի կոմունալ վճարները կփոխհատուցվեն

2020 թվականի հունվար 1-ից նախարարության ենթակայության տակ սոցիալական բնակարաններում ապրող միայնակ ապրող 63 տարեցի կոմունալ վճարները կփոխհատուցվեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նաիրա Զոհրաբյանը։

«Տարեցների հետ կապված նշեմ, որ հիմնանորոգվել է Նորքի տուն-ինտերնատի հիվանդների խնամքի մասնաշենքը, մենք այս իմաստով անընդհատ բարելավում ենք խնամքի պայմանները։

2020 թվականի հունվարից նախարարության ենթակայության տակ սոցիալական բնակարնենրում ապրող միայնակ ապրող 63 տարեցի կոմունալ վճարները կփոխհատուցվեն։

Այս տարի ունենք նոր համաձայնություն ԿԳՄՍ նախարարության հետ, որի արդյունքում 2020 թվթկանի հունվարի կեսից պետական թատրոն, թանգարաններ հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները կկարողանան հաճախել անվճար, տարին կարող են դիտել 48 ներկայացում, գրեթե ամիսը 2 անգամ հաճախել թանգարաններ։ Մենք այդպիսի համաձայնագիր ունեինք Մշակույթի նախարարության հետ, բայց տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, սակայն հիմա մարդիկ մոտենալու են մշակութային կենտրոն, ցույց են տալու անձնագիրը, կամ հաշմանադամությունը հաստատող փաստաթուղթ»,-նշել է նա։

ԱՎԵԼԻՆ