Լուկաշենկոն հայտնել է,թե ինչու չի կարողանում գիշերները քնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ աշխատանքային օրվա ընթացքում իր տրամադրությունը փոխվում է եւ նախարարների զեկույցներից հետո «ապրել չի ուզում», իսկ հետո գիշերը չի կարողանում քնել:

Բելառուս առաջնորդի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին խոսվել է ուրբաթ բժշկական համալսարանների ուսանողների եւ դասախոսների հետ Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ: Նա, մասնավորապես, բժշկական պրակտիկան համեմատել է պետության բարձրագույն պաշտոնում իր աշխատանքի հետ՝ նշելով, որ բժշկի մասնագիտությունը «դաժան» է:

«Մեկ օրվա ընթացքում քեզ՝ բժշկիդ, կարող են հաճոյախոսությունների ծով շռայլել, մինչեւ գոտկատեղ խոնարհվել առաջդ, ծնկի գալ, համբուրել կոշիկդ: Եվ ճաշից հետո կարող են այնպես վիրավորել, որ չես ուզենա ապրել: Մեր ճակատագիրն այսպիսին է: Օրվա մեջ մեկին կարող եք շատ բուժել, իսկ մեկ ուրիշին չկարողանալ օգնել: Եվ դրանից են կախված ձեր կյանքն ու տրամադրությունը… դա գրեթե այնպես է, ինչպես ինձ մոտ: Առավոտից այնպես կապականեն… Նախարարների զեկույցներից հետո ապրել չես ուզում: Ճաշին կարծես ինչ-որ արեգակ է երեւում ամպերի հետեւից: Երեկոյան՝ հակառակը: Հետո գիշերը չես քնում»,- ասել է Լուկաշենկոն:

Այս կապակցությամբ երկրի ղեկավարն ասել է, թե գիտի ինչ է նշանակում բժշկի մասնագիտությունը: «Այն վեհանձն աշխատանք է»,- հավելել է նա:

ԱՎԵԼԻՆ