2019 թվականին 11 հազար մարդ աշխատանքի է տեղավորվել

2019 թվականին 11 հազար մարդ աշխատանքի է տեղավորվել. նրանցից 7794-ը կանայք են, 203-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Մեր ոլորտում կառավարության ամենակարևոր քաղաքականությունն աշխատանքի խրախուսումն է, որը պետք է դառնա աղքատության հաղթահարման հիմնական սկզբունքը: Պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան զարգացնել իրենց մասնագիտությունը, հմտությունները և զբաղվեն աշխատանքային գործունեությամբ»,- նշել է Բաթոյանը:

Նրա խոսքով՝ 2019-ի ընթացքում Զբաղվածության ծրագրերով հավաքագրվել է ավելի քան 4000 թափուր աշխատատեղ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Զբաղվածության գործակալության կայքում․ «Այս տարի 10 աշխատանքի տոնավաճառ ենք կազմակերպել, որոնց շուրջ 367 գործատու է մասնակցել՝ ներկայացնելով 13․500 թափուր աշխատատեղ։ 2019 թվականի ընթացքում Զբաղվածության գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար աշխատանք փնտրող, որոնցից 7794 կանայք են, 3483-ը՝ երիտասարդներ և 203-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք»։

 

ԱՎԵԼԻՆ