Գերմանիայում բազմաբնակարան շենք է պայթել

Գերմանական Բլանկենբուրգ քաղաքում բազմաբնակարան շենքում պայթյունի հետևանքով 25 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ այս պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:55-ին: Նախնական տվյալներով՝ տուժողների թիվը դեռ 25 է:

Ներկա դրությամբ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ծառայողներն ու օպերատիվ աշխատակիցները: Պարզվում են բոլոր հանգամանքները:

Աշխատանքներում ընդգրկվել են երեք ուղղաթիռներ:

ԱՎԵԼԻՆ