Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության քաղաքական կամք չի դրսեւորում.Վլադիմիր Կարապետյան

Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության քաղաքական կամք չի դրսեւորում: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը տրամադրված է կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով, սակայն, ցավոք, Ադրբեջանը այնպիսի դիրքորոշում չի ցուցադրում, որը Հայաստանի եւ Ղարաբաղի համար ընդունելի կլիներ:

Կարապետյանը վստահ է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ըմբռնման չի արժանանում նաեւ միջազգային հանրության կողմից: «Մենք ոչ երկիմաստորեն նշել ենք, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, եւ ակնկալում ենք, որ Բաքուն հանդես կգա նույն դիրքորոշմամբ: Եվ դա կվկայի նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը նրա ձգտման մասին: ԱԳ նախարարների, ինչպես նաեւ բարձր մակարդակով հանդիպումներին Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի առաջընթաց գրանցվի: Երեւանը ձգտում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության: Այս օրակարգով ավելի արդյունավետորեն առաջ ընթանալու համար կողմերը պետք է ցուցադրեն համապատասխան քաղաքական կամք: Առանց այսպիսի լուծմանը Ադրբեջանի կողմից կամքի դրսեւորման՝ համանման արդյունքների հասնելն ավելի կդժվարանա»,- շեշտեց նա:

Ի պատասխան հարցին՝ տեսականորեն հնարավո՞ր է արդյոք Հայաստանին Ղարաբաղի վերամիավորումը, մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ բոլոր ասպեկտները բանակցությունների սեղանին են, եւ դա կարող են ու պետք է քննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները:

ԱՎԵԼԻՆ