Մարգարիտա Սիմոնյանն ու Թինա Կանդելակին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին

«Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:

«Հայ ժողովրդի համար նշանակալից օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- «Տելեգրամի» իր էջում գրել է Կանդելակին:

Բանաձևի ընդունումը ողջունել է նաև RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Արձագանքելով «Տելեգրամի» էջերից մեկի՝ իրեն ուղղված շնորհավորանքներին՝ Սիմոնյանը նշել է.

«Իմ երախտագիտությունն ու արցունքներն եմ հղում, որ 1915-ին գազանաբար տանջահար արված իմ նախնիների արյունից են թորվել այս հարյուր տարիներին: Մենք հիշում ենք: Շնորհակալ ենք, որ դուք նույնպես հիշում եք»:

ԱՎԵԼԻՆ