ԱՄՆ նախագահը նույնպես այս ուղղությամբ վճռական քայլ պետք է անի. Արամ Առաջինը՝ Սենատի բանաձևի մասին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս  Արամ Առաջինը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով  այդ եզակի քայլը Հայոց ցեղասպանության ճանաչման մեր հավաքական պայքարի ճանապարհին:

«Արդարև, այս գործում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ Հայ դատի մարմիններն ու հատկապես Վաշինգտոնի մեջ գործող Հայ դատի գրասենյակը»,– ասել է Արամ Առաջինը:

Արամ Առաջինն ընդգծել է, որ հատուկ ուրախությամբ են ողջունում այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հաննահանջ աշխատանքի արդյունք է:

«Այս ուրախ առիթով մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ սենատին՝ այն սպասումով, որ Ներկայացուցիչների պալատից և Սենատից հետո Միացյալ նահանգների նախագահը նույնպես այս ուղղությամբ վճռական քայլ կանի:

Փառք և հարգանք իր ոտնահարված իրավունքների պայքարին նվիրված հայ ժողովրդին»,- նշված է Արամ Առաջինի հայտարարության մեջ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։

ԱՎԵԼԻՆ