Խորհրդարանն ընդունեց մի շարք ռեզոնանսային օրենքներ

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին մի շարք օրենքներ։

Դրանց թվում են.

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը (կողմ՝ 105, միաձայն);

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն);

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն)։

Մասնավորապես, «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների օրինագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ստեղծել մարզական ակումբ։

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու օրինագծով նախատեսվում է տեսախցիկների եւ լսասարքերի տեղադրում ոստիկանական տեղամասերում, մասնավորապես՝ հարցաքննությունների սենյակներում եւ քննիչների անձնական աշխատասենյակներում։

ԱՎԵԼԻՆ