ՀՀ ԱԺ արտահերթ նիստն սկսվեց ԱՄՆ Սենատին երախտագիտություն հայտնելով

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի նիստն սկսվեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի՝ շնորհակալության արտահայտմամբ ԱՄՆ Սենատին, որը նախօրեին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։

Միրզոյանը, մասնավորապես, ամբողջ խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միաձայն 150 եւ 296 բանաձեւերն ընդունելու համար։ «Այդ կարեւոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները փաստորեն միացավ ցեղասպանությունների կանխման համաշխարհային շարժմանը»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ N150 բանաձեւի ընդունումը, որը ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) եւ Թեդ Քրուզը (հանրապետական, Տեխաս), հաջորդել է Ներկայացուցիչների պալատի կողմից N296 բանաձեւի ընդունմանը։

ԱՎԵԼԻՆ