Ինչպիսի՞ն է հիմա աֆրիկացի այն տղան, որի լուսանկարը հայտնի էր դարձել համացանցում և որին որդեգրել էր մի կամավոր

Սա աֆրիկացի տղայի լուսանկարն է, որին կերակրում էր կամավորը, և որը դարձել է շատ հայտնի, երբ այն իր էջում հրապարակել է Անյա Ռինգերն Լովենը։ Աղջիկը կամավորական գործունեությամբ էր զբաղվում երկար տարիներ և հաճախ այցելում էր այն երկրներ, որտեղ կամավորական օգնություն էր անհրաժեշտ: Այդ լուսանկարի տակ Անյան գրառում է թողել, որում պատմել է տղայի ճակատագրի մասին։

Պարզվում է՝ նրան փողոցում են թողել սեփական ծնողները, քանի որ նրան կախարդության մեջ են կասկածել։

Բանն այն է, որ այդ ժամանակ համայնքում մի խումբ խաբեբաներ էին ապրում, որոնք շատ ծնողների համոզում էին, որ իրենց երեխաները կախարդներ են և առաջարկում էին մեծ գումարով «բուժել» փոքրիկին։ Բայց այս տղայի ընտանիքը որոշել է պարզապես փողոցում թողնել նրան… 8 ամիս երեխան ապրում էր և սնվում էր փողոցներում։ Բայց նա բախտ է ունեցել հանդիպելու Անյային, որը տղային իր հետ տարել է Դանիա և բնակեցրել իր մանկատանը, որտեղ արդեն ապրում էին նույնպիսի «նայդենիշներ» Նիգերիայից։

Սկզբում տղան իր հասակակիցներից հետ էր մնում զարգացման հարցում և ոչ մի կերպ չէր կարողանում հավաքել անհրաժեշտ քաշ։ Բայց ժամանակի ընթացքում նա սկսեց բարելավվել և այժմ նա շատ ընկերներ ունի նոր դպրոցում, նա լավ է սովորում և հույս ունի, որ ապագայում ինքն էլ կօգնի աղքատ երեխաներին:

ԱՎԵԼԻՆ