Հայաստանում դեկտեմբերի 12-21-ը կանցկացվի ճապոնական կինոյի փառատոն

Հայաստանում դեկտեմբերի 12-21-ը կանցկացվի ճապոնական կինոյի փառատոն։ Սա արդեն 14-րդ փառատոնն է, այս անգամ այն կանցկացվի Երեւանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում եւ Իջեւանում։ Փառատոնը հայ-ճապոնական հասարակական կազմակերպության հետ անցկացնում է «Խիկարի» կրթական-մշակութային կենտրոնը։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հայտնում է, որ ֆիլմերի ցուցադրությանը մուտքն ազատ է։ Երեւանում փառատոնը կանցկացվի «Մոսկվա» կինոթատրոնում։ Բացումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, ժամը 18։30։

Փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսը կդիտի «Մաքրության հուզիչ կախարդանքը», «Լռության եւ միայնության դաշնակահարը», «Ճակատագիր․ Կամակուրայի պատմությունը», «Ծովից եկածը» ֆիլմերը։

ԱՎԵԼԻՆ