Երեւանի քաքաղապետարանը ոչ կառավարությունից, ոչ Ավագանուց Նոր տարվա տոնակատարության բյուջեն ավելացնել չի խնդրել

Երեւանի քաքաղապետարանը ոչ կառավարությունից, ոչ Ավագանուց Նոր տարվա տոնակատարության բյուջեն ավելացնել չի խնդրել։ Բայց առանց կառավարության հատկացրած միջոցների՝ ժամանակակից երգերով ու հագուստներով մյուզիքլի փոխարեն հանդես կգար մի երկու արտիստ բաճկոններով ու ֆոնոգրամայով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ կլինի զբոսաշրջիկների մեծ հոսք, իսկ Հայաստանի քաղաքացիները այս անգամ կգերադասեն Նոր տարին տոնել Երեւանում, ոչ թե արտասահմանում։

Վիրաբյանը պարզաբանել է, որ միջոցառումները կունենան նաեւ բարեգործական բաղադրիչ. կկազմակերպվի ամանորյա տոնավաճառ, որը կբացվի դեկտեմբերի 21-ին քաղաքապետարանի դիմացի այգում, իսկ շահույթը կուղարկեն բարեգործական նպատակների։

«Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, իսկ 22.00-ին կբացվի տոնավաճառը։ Ամանորյա միջոցառումներն անմիջականորեն կսկսվեն դեկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ին։ 23.45-ին ուղիղ եթեր դուրս կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ելույթը կցուցադրվի հրապարակի մեծ էկրաններին։ Կեսգիշերից հետո ելույթ կունենա Գորան Բրեգովիչը նվագախմբի հետ»,- եզրափակել է պաշտոնյան։

ԱՎԵԼԻՆ