Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը ձեռնտու չէ գործող իշխանություններին.

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծի մասին, որն այսօր ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովում, ասաց, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը ձեռնտու չէ գործող իշխանություններին:

«ՍԴ այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանություններին, որովհետև այս կազմի պայմաններում հնարավոր չէ ի կատար ածել այնպիսի զանկություններ, ինչպիսին է օրինակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Դրա համար նրանք ուզում են  ՍԴ-ն համալրել խոնարհ, հեզ դատավորներով, որպեսզի կարողանան կյանքի կոչել նման նախաձեռնությունները», – ասաց նա:

Նա նաև հավելեց, որ Սահմանադրական դատարանի և նրա նախագահ Հրայր Թոմվասյանի պաշտպանները չեն, բայց ցանկանում են հարցերը լուծել իրավական հարթության մեջ, «մենք անձնական շահ չենք հետապնդում: Այս իշխանությունները նախկիններին մեղադրում են մի բանի մեջ, ինչը հիմա իրենք են անում, ուզում են բոլոր կառույցները ծառայեցնել իրենց: Միակ կառույցը մնացել է ՍԴ-ն»:

ԱՎԵԼԻՆ