ԱԺ-ն հատուկ ընթացակարգով քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հատուկ ընթացակարգով քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։

ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, օրենքի ընդունումից 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։ Պետաիրավական հանձնաժողովն առաջարկել էր այս նախագծի համար սահմանել հատուկ ընթացակարգ, այն է՝ 2-րդ ընթերումը իրականացնել 24-ժամվա ընթացքում։

ԱՎԵԼԻՆ