Twitter-ը նշել է ամենաքննարկված թեմաները

Twitter միկրոբլոգում ամենաքննարկվող թեմա այս տարի եղել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, որը տեղի ունեցավ ապրիլի 15-ին։ Երկրորդը «Ռեյվի դարաշրջանի սկզբի» մասին հեշթեգն էր, որը խորհրդանշում է Ճապոնիայում կայսեր փոփոխությունը։ Երրորդ տեղում Վենեսուելան է, որտեղ տարեսկզբին տեղի ունեցան զանգվածային բողոքներ, տեղեկացնում է ռադիո Sputnik-ը։

Քննարկված են եղել նաեւ բրեքզիթի, Հագիբիս թայֆունի, Ամազոնիայի հրդեհների, Հոնկոնգի, կլիմայական բողոքների թեմաները, նորզելանդական Քրայսթչերչի ահաբեկչությունը եւ դեմոկրատների նախընտրական բանակռիվներն ԱՄՆ-ում։

2019-ին ամենաքննարկվող անձինք են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա նախորդ Բարաք Օբաման եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Սերվիսի օգտատերերը սերիալներից  ամենից շատ քննարկել են «Գահերի խաղը», երկրորդ տեղում է «Շատ տարօրինակ բաները», հետո՝ «Սիմփսոնները»։ Ֆիլմերի մեջ ամենից շատ քննարկվել է «Վրիժառուներ. վերջաբանը»։

Երաժիշտների մեջ առաջինը հարավկորեական BTS խումբն է, հետո՝ ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեն եւ ռեփեր Դրեյքը։

Ռեպոստների թվով ամենատարածվածը հավի ձվի լուսանկարն է։

ԱՎԵԼԻՆ