Թռիչքի ժամանակ երեխայի ծնվելու պատճառով օդանավն արտակարգ վայրԷջք է կատարել

Աղջիկ է լույս աշխարհ եկել օդանավում, որը կատարում էր Սան Պաուլուից Չիլիի մայրաքաղաք Սանտյագո չվերթը: Օդաչուները հարկադրված են եղել ինքնաթիռն իջեցնել Պորտու Ալեգրի քաղաքում (Բրազիլիայի հարավ), որտեղ մորը նորածնի հետ հանձնել են բժիշկներին, հայտնում է G1 պորտալը:

Չիլիացի զույգը տուն էր վերադառնում Ռիո դե Ժանեյրոյում անցկացրած արձակուրդից հետո: Բժիշկը, որի հսկողության տակ էր գտնվում կինը, նրան տվել էր տեղեկանք, որը թույլ էր տալիս կատարել ավիաթռիչքներ, չնայած այն բանին, որ նա արդեն հղիության իններորդ ամսում էր: Սակայն Սան Պաուլուի տարանցիկ օդանավակայանից թռչելուց հետո, երբ հանրանավը հասել էր սահմանված բարձրության, ապագա մոր մոտ սկսվել են երկունքի ցավերը:
Սալոնում եղել են շտապ օգնության միանգամից երկու բժիշկ և բուժքույր: Նրանք նորածնին օգնել են լույս աշխարհ գալ: «Նրա ծնվելուն ծափահարել է ամբողջ օդանավը»,- հիշում է հայրը;

ԱՎԵԼԻՆ