Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Կողմ քվեարկեց 97 պատգամավոր, 4 պատգամավոր կողմ լինելու մասին  նամակ էր ներկայացրել։

Ընդունվեց նաև Արարատի և Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումրի և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագիծը։

Կողմ քվեարկեց 98պատգամավոր, 5 պատգամավոր կողմ լինելու մասին  նամակ էր ներկայացրել։

ԱՎԵԼԻՆ